Նոր դրամաշորթ վիրուսը զոհերից ինտիմ լուսանկարներ է պահանջել

15:12   23 Սեպտեմբեր 2017    139

Համացանցում հայտնաբերել են արտասովոր դրամաշորթ վիրուս, որն իր զոհերից պահանջում է էրոտիկ լուսանկարներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Վնասակար ծրագրերի հետազոտությունների հարցերով մասնագետները հրապարակել են այն հաղորդագրությունների սքրինշոթը, որոնք ստանում են Ransomware վիրուսով վարակված համակարգիչների օգտատերերը։

«Ձեր համակարգիչը արգելափակված է։ Այն բանից հետո, երբ մենք կգրենք ձեզ, դուք պետք է մեզ ուղարկեք առնվազն 10 մերկ լուսանկար։ Դրանից հետո մենք կստուգենք՝ իրոք դրանք ձեր լուսանկարներն են , թե՞ ոչ։ Հաջող նույնականացման դեպքում դուք կստանաք արգելաբացման կոդը, իսկ մենք ձեր լուսանկարները կվաճառենք դարքնեթում»,- ասվում է վիրուսի հեղինակների հաղորդագրության մեջ։

Վարակումների քանակի մասին տվյալներ առայժմ չկան։ Միայն պարզվել է, որ nRansomware-ն իրոք կարող է արգելափակել համակարգը։

Ավանդաբար չարագործները արգելափակում են սարքավորումները վնասակար ծրագրերի միջոցով, որպեսզի առեւանգեն հայտնի մարդկանց անձնական տվյալներն ու ինտիմ լուսանկարները, իսկ հետո դրանց դիմաց փրկագին պահանջեն ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները