Կարակասը դատապարտել է Վենեսուելայի պաշտոնյաների դեմ Կանադայի պատժամիջոցները

16:48   23 Սեպտեմբեր 2017    185

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ռիա Նովոստին»-ին, Կարակասը դատապարտել է Վենեսուելայի պաշտոնյաների դեմ Կանադայի կառավարության պատժամիջոցները` դրանք անվանելով միջազգային իրավունքի խախտում եւ միջամտության երկրի ներքին գործերին, ասվում է Վենեսուելայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ:

«Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունը կտրականապես մերժում է Կանադայի կառավարության որոշումը՝ անօրինական պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Սա ՄԱԿ Կանոնադրության եւ միջազգային իրավունքում ամրագրված որոշումների եւ սկզբունքների կոպիտ խախտում է», - ասվում է հայտարարության մեջ:

Վենեսուելայի ԱԳՆ պատժամիջոցներն անվանել է «թշնամական միջոցներ», որոնք խախտում են պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:

«Այս որոշումը վնասում է բարեկամական կապերին, որոնք երկար տարիներ բոնորոշել են երկրների միջեւ հարաբերությունները»,-նշվում է հայտարարության մեջ:

Կանադայի կառավարությունը հայտարարել է Վենեսուելայի 40 պաշտոնյաների դեմ պատժամիջոցների կիրառման մասին, այդ թվում նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կարակաս   Կանադա   ՄԱԿ   Նիկոլաս-Մադուրո  


Վերնագիրի այլ պիտակները