Թուրքիայի վարչապետն չի բացառել ռազմական միջամտությունը

14:09   23 Սեպտեմբեր 2017    277

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, խոսելով Իրաքյան Քուրդիստանի սպասվող անկախության հարցով հանրաքվեի մասին, հանրաքվեի կայանալու դեպքում չի բացառել Թուրքիայի ռազմական միջամտությունը:

Թուրքիայի վարչապետը շեշտել է, որ իրենց երկրի սահմաններին սպառնացող ցանկացած վտանգ իրենք պատրաստ են չեզոքացնել՝ առանց երկմտելու:

Նա նաև հայտարարել է, որ Իրաքյան Քուրդիստանի դեմ կարող են կիրառվել տնտեսական և քաղաքական մի շարք պատժամիջոցներ:

Յըլդըրըմը, հիշեցնելով Իրաքի քրդերին այն մասին, որ անկախության հանրաքվեի գաղափարը չի ողջունվել նաև միջազգային հանրության կողմից, կոչ է արել քրդերին հետ կանգնել այդ վտանգավոր որոշումից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Բինալի-Յըլդըրըմ   Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները