Մեքսիկայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 286-ի

16:10   23 Սեպտեմբեր 2017    145

Մեքսիկայում երեքշաբթի տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 286-ի, ինչպես հաղորդում են տեղի իշխանությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները շենքերի փլատակների տակ:

7.1 մագնիտուտ ուժգնության ստորգետնյա ցնցումների հետևանքով հարյուրավոր շենքեր են փլուզվել, միլիոնավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:

Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հայտարարել է, որ տարերային աղետից տուժածների փրկությունն առաջնային է հանդիսանում:

Փրկարարները ենթադրում են, որ մայրաքաղաք Մեխիկոյում 10 շենքի փլատակների տակ կարող են դեռևս մարդիկ մնացած լինել:

Փլուզված դպրոցի տեղանքում փրկարարական աշխատանքներին շուրջ 500 զինծառայող, ինչպես նաև 200 ոստիկան և կամավոր է մասնակցում: Այնտեղից 20 երեխայի և 6 ուսուցչի մարմին են դուրս բերել:

Վերջին տվյալներով՝ հաջողվել է 11 աշակերտի փրկել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները