Իրաքի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնել է Թուրքիա

22:38   23 Սեպտեմբեր 2017    285

Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեից առաջ այցով Թուրքիա է մեկնել Իրաքի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օսման Գանիմին։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներ-ին, Իրաքի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը Թուրքիայում հանդիպում է ունենալու իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։

Թուրքական լրատվամիջոցները կարեւորություն են տալիս այս այցին, որ օր այն տեղի է ունենում Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի անկախությունից երկու օր առաջ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք   Քուրդիստան   Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները