Չինաստանը կտրուկ սահմանափակում է առևտուրը Հս. Կորեայի հետ

14:34   23 Սեպտեմբեր 2017    294

Hayatsk.info-ն հայտնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած վերջին բանաձևի շրջանակներում Չինաստանը դադարեցնում է ԿԺԴՀ-ին վառելիքի մատակարարումը, իսկ Կորեայից տեքստիլ ապրանքներ չի գնում:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի № 2375 բանաձևի կատարման գործողությունների մասին հաղորդել է Չինաստանի առևտրի նախարարությունը: Կորեա կմտնեն սահմանափակ քանակով նավթամթերքներ: Նշված հայտարարության հրապարակման օրվա կեսգիշերից սկսած՝ կդադարեցվեն Հյուսիսային Կորեային գազի կոնդենսատի և հեղուկ գազի մատակարարումները: Արգելքը վերաբերում է նաև սահմանին գտնվող, բայց դեռ մաքսային ընթացակարգը չանցած արտադրանքին:

Ընդունված բանաձևի համաձայն՝ Փխենյանը 500 հազար բարել նավթամթերքներից ոչ ավելին կարող է ստանալ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներից միասին վերցրած: Չինաստանը շեշտում է, որ կատարելու է նաև այդ պահանջը: Դեկտեմբերի 11-ով դադարեցվելու է նաև Հյուսիսային Կորեայից տեքստիլ ապրանքների արտահանումը Չինաստան:

№ 2375 բանաձևը 21-րդ դարում ՄԱԿ-ի հայտարարած պատժամիջոցների ամենախիստ ռեժիմն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   Հս.Կորեա   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները