Մերկելի որոշումը կհետաքննվի

14:46   23 Սեպտեմբեր 2017    548

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով DW-ին, Սպասվող խորհրդարանական ընտրություններից հետո Գերմանիայի Բունդեսթագում ամենայն հավանականությամբ կսկսվի մի գործընթաց, որով հետաքննություն կնշանակվի գործող դաշնային կանցլեր Անգելա Մերկելի՝ փախստականների համար սահմանի բացման որոշումը:

Ըստ հրապարակման, հնարավոր է նույնիսկ, որ այս որոշման հետաքննության համար Բունդեսթագը հատուկ հանձնաժողով ստեղծի: Նման հետաքննություն անցկացնելու գաղափարը ընդդիմադիր Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցությանն է պատկանում:

Այս կուսակցությունում համոզված են, որ գործադիր իշխանության ղեկավարը խախտել է երկրի օրենսդրությունը` առանց պառլամենտի հավանության որոշում կայացնելով բացել սահմանները փախստականների առաջ: Շատ վերլուծաբաններ կասկածանքով են մոտենում այս նախաձեռնությանը, քանի որ կարծում են, որ այն իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ այս կուսակցությունը մտնի խորհրդարան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները