Տղամարդը կրակել է Ռոսգվարդիայի աշխատակիցների վրա եւ ինքնասպան եղել

18:09   23 Սեպտեմբեր 2017    286

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ին, կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանում ատրճանակով զինված հարբած տղամարդը հարձակվել է Ռոսգվարդիայի աշխատակիցների վրա:

«Նախկինում դատապարտված, 1974 թվականին ծնված տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, Մոսկվայի ժամանակով 08:45-ին ներթափանցել է հսկվող տարածք, որից հետո միացել են ազդանշանները: Երբ ժամանել են Ռոսգվարդիայի աշխատակիցները, նա փակ դռան ետեւից կրակ է բացել նրանց ուղղությամբ»,-նշել են տարածքային վարչությունից:

Այնուհետ տարածքը շրջապատել են, իսկ շրջակա տարածը՝ շրջափակել: Որոշ ժամանակ անց տղամարդն ինքնասպան է եղել: Դեպքի հանգամանքները քննվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Ռոսգվարդիա  


Վերնագիրի այլ պիտակները