Լատվիայում խճուղու վրա տարհանում է կատարվել

18:22   23 Սեպտեմբեր 2017    296

Լատվիայում՝ Դաուգավպիլսյան ավտոճանապարհի 134-րդ կիլոմետրին, բեռնատարից ազոտական թթվի արտահոսք է տեղի ունեցել: Մոտակա շրջաններից 4 բնակիչ տարհանվել է:

Այս մասին Mixnews- ին հայտնել է Պետական հրշեջափրկարարական ծառայության ներկայացուցիչ Ինտա Պալկավնիեցեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ արտակարգ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ խմբեր: Տրանսպորտի երթեւեկությունը սահմանափակված է:

Թափվել է 100 լիտր ազոտական թթու: Տարածքը շրջափակված է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լատվիա  


Վերնագիրի այլ պիտակները