Մերկելը հայտնել է G7- ի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների խստացման մտադրության մասին

18:52   23 Սեպտեմբեր 2017    269

G7-ի ղեկավարները պատրաստ են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե Արեւելյան Ուկրաինայում իրավիճակը վատթարանա:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:

«Մենք համաձայն ենք պատժամիջոցների վերացմանը, դա պայմանավորված է Մինսկի պայմանավորվածությունների իրականացման հետ: Մենք պատրաստ ենք պատժամիջոցները խստացնել, եթե այդ պահանջի իրավիճակը: Բայց մենք, իհարկե, դա չենք ուզում», - լրագրողներին ասել է Մերկելը:

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ 2014 թ. մարտին Ուկրաինայում եւ Ղրիմում տիրող իրավիճակի կապակցությամբ, եւ դրանից հետո պարբերաբար դրանք երկարաձգել: Վերջին անգամ պատժամիջոցները երկարաձգվել են սեպտեմբերին մինչեւ 2018 թվականի մարտի 15-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մերկել   G7   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները