Թրամփի որդին ֆուտբոլիստ է դարձել

19:33   23 Սեպտեմբեր 2017    366

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր որդի Բերոնը լրջորեն զբաղվում է ֆուտբոլով: 11-ամյա կիսապաշտպանը ընդգրկվել է ՄԼՍ-ի «Դի Սի Յունայթեդ» երիտասարդական թիմում:



Բերոնն արդեն այս մրցաշրջանում մասնակցել է «Դի Սի Յունայթեդ»-ի չորս հանդիպումներին: Կրտսեր Թրամփը դեռ աչքի չի ընկել իր խաղով:

Երիտասարդ խաղացողի հայրը անտարբեր է ֆուտբոլի նկատմամբ եւ նախընտրում է գոլֆը: Սակայն մի քանի տարի առաջ ԱՄՆ նախագահը մտադիր էր շոտլանդական ակումբներից մեկի բաժնետոսմսերը գնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփի-որդին   ֆուտբոլիստ  


Վերնագիրի այլ պիտակները