Մեքսիկայի ափերի մոտ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

20:00   23 Սեպտեմբեր 2017    283

5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մեքսիկայի ափերի մոտ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS), հաղորդում է «Ռիա Նովոստին»:

Երկրաշարժը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով 10.38-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի հարավում գտնվող Պարեդոն քաղաքից 48 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժի օջախը գտնվում է 74.2 կմ խորության վրա:

Զոհերի կամ ավերվածությունների մասին տվյալներ դեռ հայտնի չեն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Երկրաշարժ  


Վերնագիրի այլ պիտակները