Թուրքիայում ավելի քան 30 օտարերկրացի է ձերբակալվել

20:23   23 Սեպտեմբեր 2017    267

Hayatsk.info-ն հայտնում է, որ Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում հակաահաբեկչական գործողություն է անցկացրել, որի ընթացքում ձերբակալվել է 36 մարդ, այդ թվում՝ 30 օտարերկրացիներ, որոնց կասկածում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու համար։

Հաղորդվում է, որ գործողությունը տեղի է ունեցել միաժամանակ Ստամբուլի 15 հասցեներում: Գործակալությունը ձերբակալվածների քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում:

Նշվում է, որ նրանցից ոմանք եղել էին Սիրիայում եւ Իրաքում, որտեղ մասնակցել էին ԴԱԻՇ կողմից իրականացված ռազմական գործողություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները