Հս. Կորեային երկրաշարժի պատճառով կասկածում են նոր միջուկային փորձարկման մեջ

20:36   23 Սեպտեմբեր 2017    277

Hayatsk.info-ն հայտնում է, որ գիտնականները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած 3,4 մագնիտուդով երկրաշարժը, որն արձանագրել են չինացի սեյսմոլոգները, կարող է պայմանավորված լինել միջուկային ռումբի նոր փորձարկումով:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Հյուսիսային Կորեայի նախորդ միջուկային փորձարկման վայրին շատ մոտ:

Երկու սեյսմիկ ցնցում է արձանագրել Միջուկային փորձարկումների արգելման միջազգային կազմակերպությունը: Սակայն փորձագետները կարծում են, որ դա բնական երևույթ է եղել, ոչ թե պաթյունի հետևանք: Այս եզրակացության են հակված նաև Հարավային Կորեայի իշխանությունները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հյուսիսային--Կորեա   Միջուկային  


Վերնագիրի այլ պիտակները