ԴԱԻՇ-ը վերահսկում է Դեյր Էզ Զորի նավթի հանքավայրերի 80 տոկոսից ավելին

20:43   23 Սեպտեմբեր 2017    329

Սիրիայի Դեյր Էզ Զոր նահանգի նավթի հանքավայրերի 80 տոկոսից ավելին ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ է գտնվում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է Դեյր Էզ Զորում սիրիական գազային ընկերության գլխավոր ներկայացուցիչ Ամին ալ Համիդը:

Նա ճշտել է, որ այդ բոլոր գործարաններն ու հանքավայրերը Դեյր Էզ Զորի հյուսիսային մասում են գտնվում: Ըստ նրա՝ միայն մեկ հանքավայր է գտնվում սիրիական բանակի ու դաշնակիցների վերահսկողության տակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ այն ազատագրել են Սիրիայի բանակի զինվորականները: Դեյր Էզ Զորի նավթի ու գազի հանքավայրերը ԴԱԻՇ-ը գրավել է 2014-ի ապրիլին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դեյր-Էզ-Զոր   ԴԱԻՇ  


Վերնագիրի այլ պիտակները