Ս. Արաբիայում կանանց առաջին անգամ թույլատրել են մարզադաշտ գնալ

21:44   23 Սեպտեմբեր 2017    287

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Reuters-ին, Սաուդյան Արաբիայում թագավորության հիմնումից ի վեր առաջին անգամ թույլատրվել է կանանց մուտքը մարզադաշտ։

Նշվում է, որ դա արվել է մայրաքաղաք Էր Ռիադում երկրի հիմնադրման 87-ամյակի կապակցությամբ:

Կանանց թույլատրել են այցելել Ֆահդ թագավորի անվան միջազգային մարզադաշտ, որտեղ այդ երեկո օպերային ներկայացում էր:

Այս որոշումն ընդունվել է իշխանությունների կողմից`արտերկրում երկրի իմիջի և Սաուդյան Արաբիայի ժողովրդի կյանքի որակի բարելավման ձգտումների շրջանակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները