Կիմ Չեն Ընը քրոջը բարջր պաշտոնի է նշանակել

13:42   17 Դեկտեմբեր 2017    327

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով AFP-ին, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը բարձր պաշտոնի է նշանակել կրտսեր քրոջը` Կիմ Յո Չժոնին:

Ըստ հաղորդման, Կիմերի դինաստիայի այս ներկայացուցիչը դեռ 28 տարեկան է, հանդիսանում է Բանվորական կուսակցության անդամ եւ ներկայումս էլ զբաղեցնելու է կուսակցության բարձրագույն մարմիններից քաղբյուրոյի նախագահի տեղակալի պաշտոնը:

Նշենք, որ Կիմ Յո Չժոն զբաղվել է նաեւ կուսակցության լրատվական գործունեությամբ եւ հաճախ է ուղեկցել դիկտատոր եղբորը նրա դաշտային այցերի ժամանակ: Կիմ Չեն Ընը եւ Կիմ Յո Չժոն հարազատ քույր եղբայրներ են եւ հանդիսանում են Կիմ Իր Սենի ու նրա երրորդ կինը հանդիսացած պարուհի Կո Յոնգ Հուի զավակցները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն   Հյուսիսային-Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները