Բրիտանիայի դեսպանը ներկա է եղել ռազմական վերապատրաստման բացմանը

20:21   10 Հոկտեմբեր 2017    455

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Կարոլ Քրոֆտը հոկտեմբերի 9-ին մասնակցել է Ադրբեջանի ռազմածովային նավատորմի Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմի կողմից կազմակերպված վերապատրաստման բացմանը:

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տվյալներով, դեսպան Քրոֆթսը հանդիպել է նավատորմի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող առաջին կարքի կապիտան Զաուր Հումմատովի հետ եւ քննարկել երկու երկրների պաշտպանության եւ կրթության բնագավառում հարաբերությունների զարգացումը:

Ավելի ուշ տիկին Քրոֆսը ելույթ ունեցավ ռազմածովային ուժերի բազայում դասընթացների բացման ժամանակ: Դեսպանը խոսել է Բրիտանիայի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների միջեւ կրթության եւ վերապատրաստման ոլորտում գոյություն ունեցող համագործակցության մասին եւ ասել է, որ Բրիտանիան Ադրբեջանին համարում է ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը:

Միեւնույն ժամանակ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորությունը ցանկանում է ամրապնդել իր ուժեղ կապերը Ադրբեջանի հետ առաջիկա ամիսների եւ տարիների ընթացքում: Դասընթացը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 13-ը:






Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Մեծ-Բրիտանիա   Կարոլ-Քրոֆտ  


Վերնագիրի այլ պիտակները