Նավթի համաշխարհային գներն աճում են

10:41   11 Հոկտեմբեր 2017    128

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթեւ նավթի նոյեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,29 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 49,64 դոլարի։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսների նոյեմբերյան մատակարարումների գներն աճել են 0,16 տոկոսով եւ կազմել մեկ բարելի դիմաց մինչեւ 56,70 դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները