Dow Jones-ը սխալմամբ հայտնել է Google-ի և Apple-ի միաձուլման մասին

12:48   14 Դեկտեմբեր 2017    602

Ֆինանսական տեղեկատվության առաջատար համաշխարհային գործակալություններից մեկը՝ Dow Jones-ը, թողարկել է մի քանի սխալ գլխագիր, որոնցից մեկում հաղորդվել է, որ Google-ը 9 մլրդ դոլարով գնում է Apple-ը։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով CNBC-ին, գործակալությունում ցանցահենային հարձակման հնարավորությունը հերքում են։

Ընկերությունը պարզաբանել է, որ սխալ հրապարակումը տեխնիկական խոտանի պատճառ է։

Պարբերականը նշում է, որ սխալը դժվար թե ազդի շուկայի վրա, քանի որ 9 մլրդ դոլարն ակնհայտ անհավանական է եղել, քանի որ Apple-ի շուկայական կապիտալիզացիան ներկայում գերազանցում է 800 մլրդ դոլարը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Dow-Jones   Google   Apple  


Վերնագիրի այլ պիտակները