Հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային նոր պաշտոն են տալու

08:53   12 Հոկտեմբեր 2017    335

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկություն է հասել, որ ԱԱԾ նախկին պետ՝ հանգուցյալ Գորիկ Հակոբյանի փեսային՝ Գագիկ Հովհաննիսյանին, նոր պաշտոն են տալու։

Նա ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետն է, նախկինում եղել է ՆԱՏՕ-ի բաժնի պետը։ Եվ հնարավոր է նշանակվի ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան։

Նշենք, որ Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավարը 2010-ից Արմեն Եդիգարյանն է։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել Հովհաննիսյանից, որը կտրականապես հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ ինքն ԱԳՆ պաշտոնյա է, իրավասու չէ մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, այդ հարցերով զբաղվում է լրատվականը։

Իսկ Տիգրան Բալայանը, սովորույթի ուժով, կրկնեց հին, հայտնի մեկնաբանությունը՝ դեսպանների նշանակման վերաբերյալ տեղեկությունները ո՛չ հերքում են, ո՛չ հաստատում, մինչեւ չլինի նախագահի հրամանագիր»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գորիկ-Հակոբյան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները