Նավթի համաշխարհային գները նվազում են

10:46   12 Հոկտեմբեր 2017    92

Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Gazeta"-ին, այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները նվազել են 0,51 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 51,04 դոլարի։

ICE Futures լոնդոնյան բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,56 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 56,62 դոլարի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթ   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները