Աշխարհում ճարպակալումից տառապում է 124 մլն երեխա. գիտնականներ

10:49   12 Հոկտեմբեր 2017    73

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Lancet"-ին, ավելորդ քաշի խնդրի ուսումնասիրման ավելի քան 40 տարում ճարպակալումից տառապող երեխաների թիվն աճել է ավելի քան 11 անգամ։

Բրիտանացի գիտնականները հայտնել են, որ աշխարհում հաշվվում է ճարպակալմամբ տառապող 124 մլն երեխա։

Գիտնականները նշել են, որ 1975 թվականից «ճարպակալում» ախտորոշմամբ երեխաների թիվն ավելի քան 11 անգամ մեծացել է՝ 11 միլիոնից հասնելով 124 միլիոնի։ Նրանց թիվն առավել մեծացել է Հարավարևելյան Ասիայի և Կենտրոնական Ամերիկայի երկրներում։

Համաշխարհային վիճակագրության վրա նման արմատական կերպով ազդած պատճառների թվում գիտնականներն անվանում են բարձր կալորիականությամբ սննդի տարածումը։ Նշվում է նաև ուրբանիզացման գործընթացի դերը, որի շրջանակում մեծանում է քաղաքային բնակչության թվաքանակը՝ ֆիզիկական ակտիվության բնորոշ անկմամբ։

Ինչպես նշվում է հետազոտությունում, լիարժեք սնուցումից զրկված երեխաների թիվը կազմում է 192 մլն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները