Թրամփը Քիրսթեն Նիլսենին առաջադրել է ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարի պաշտոնին

10:53   12 Հոկտեմբեր 2017    91

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկրի ներքին անվտանգության նախարարի պաշտոնում առաջադրել է Քիրսթեն Նիլսենի թեկնածությունը:

Համապատասխան հայտարարությունը հոկտեմբերի 11-ին տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Այժմ 45-մյա Նիլսենի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ներկայում Նիլսենը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլիի առաջին տեղակալն է: Ավելի վաղ Քելլին գլխավորում էր ներքին անվտանգության նախարարությունը, իսկ Նիլսենը նրա առաջին տեղակալն էր:

Ինչպես գրում են ամերիկյան ԶԼՄ-ները, Նիլսենը կիբեռանվտանգության հարցերի փորձագետ է եւ քաջածանոթ է նախարարության կառուցվածքին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Քիրսթեն-Նիլսեն   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները