Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 23-ի

10:57   12 Հոկտեմբեր 2017    91

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "ABC"-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 23-ի:

Ըստ վերջին տվյալների՝ տուժել ու հոսպիտալացվել է ավելի քան 100 մարդ: Տեղական իշխանությունները պարզում են եւս շուրջ 500 մարդու գտնվելու վայրերը:

Կրակը ոչնչացրել է ավելի քան 3,5 հազար տուն ու շինություն, տարհանվել են մոտավորապես 20 հազար բնակիչներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կալիֆոռնիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները