ՆԱՏՕ-ն գոհ է դաշինքին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի առաջընթացից

11:02   12 Հոկտեմբեր 2017    100

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "Interfax"-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը գնահատել է Վրաստանի առաջընթացը դաշինքին ինտեգրվելու ճանապարհի վրա։

«Կարող եմ ասել, որ ՆԱՏՕ-ի կողմից մենք շատ գոհ ենք։ Դեռևս շատ բարեփոխումներ պետք է անցկացնել, և Վրաստանի կառավարությունը դա անում է։ 2008 թվականի համեմատ դա իսկապես զգալի է»,-ասել է նա Բաթումում լրագրողների հետ հանդիպմանը։

Ափաթուրայն այնտեղ էր ժամանել՝ մասնակցելու Վրաստանի ՊՆ-ի կողմից կազմակերպված պաշտպանության ու անվտանգության հարցերով համաժողովին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հայտարարել էր, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն կարևոր տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին։

Մայիսին Թբիլիսիում անցկացվել էր ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը։ Դրա արդյունքներով ընդունվել էր հռչակագիր՝ Վրաստանի եվրաատլանտյան ինտերգրմանն աջակցելու մասին։


Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՏՕ   Վրաստան   Հրվ.Կովկաս  


Վերնագիրի այլ պիտակները