Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով. Գեներալ

11:17   12 Հոկտեմբեր 2017    244

Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։ Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պատասխանելով ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հարցին՝ Միացյալ շտաբի պետը նշեց, որ եթե ինչ–ինչ պետություններ համագործակցում են, եւ ես հասկանում եմ, թե դուք ինչ եք ասում, ապա ամեն երկիր ունի իր կառույցներն ու ղեկավարները, որոնք խորապես եւ լուրջ գնահատում են դա։

«Գլխավոր խնդիրն է պահպանել բալանսը, իսկ հետագայում կարգավորել հակամարտությունը։ Ես արդեն ասել եմ մամուլի ասուլիսի ժամանակ։ Տարբեր կառույցների տարբեր գործողություններ, հավանաբար, ամեն դեպքում կհանգեցնեն հանգստության եւ խաղաղության։ Թեպետ ես ուսադիրներ եմ կրում, վստահ եմ, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։ Իսկ սպառազինությունների մասով ասեմ, որ եթե ինչ–որ մեկը մտադիր է զենք ունենալ, նա կձգտի դրան»,– ասել է Սիդորովը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Անատոլի-Սիդորով   Երեւան  


Վերնագիրի այլ պիտակները