ՀԱՊԿ-ն ուժեղացնելու ամբողջ ծրագիր է գործում. Անատոլի Սիդորով

11:20   12 Հոկտեմբեր 2017    208

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինություններով հագեցնելու մի ամբողջ ծրագիր է գործում։

Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Նոր զինամթերքն ու տեխնիկան կփոխարինեն հնին։ Մեծ ուշադրություն ենք դարձնում հետախուզության եւ կառավարման միջոցներին»,– նշել է գեներալ–գնդապետը։

Առանց մանրամասներ հաղորդելու Սիդորովն ասաց, որ ռուսական զորակազմն ապահովված է ժամանակակից սպառազինություներով, նույնը վերաբերում է ՀԱՊԿ գործընկերներին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան   Անատոլի-Սիդորով  


Վերնագիրի այլ պիտակները