Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը

11:22   12 Հոկտեմբեր 2017    91

Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքել է Սինաբունգ հրաբուխը, հայտնում է Hayatsk.info գործակալությունը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչությանը։

Վարչության ներկայացուցչի խոսքով՝ հինգշաբթի առավոտյան հրաբուխը 2 կմ բարձրությամբ մոխրի սյուն էր ժայթքել։

«Հրաբխի ժայթքումից զոհեր չկան։ Մարդկանց տարհանել են»,– ասված է հայտարարության մեջ։ Նախօրեին հրաբուխը նույնպես ժայթքել էր՝ դուրս նետելով 1.5 կմ բարձրությամբ մոխրի սյուն։

Սինաբունգ հրաբուխը ծովի մակարդակից 2 460 մ բարձրության վրա է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները