ԵԺԿ խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական տվեց

11:23   12 Հոկտեմբեր 2017    209

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Քիչ առաջ ԵԺԿ խմբի արտահերթ նիստում խմբի ղեկավար Աքսել Ֆիշերը հրաժարական տվեց։ Հունվարին ԵԺԿ խումբը կընտրի նոր ղեկավար։

Երեկ առավոտյան խմբում տեղի ունեցած իրադարձությունները հաշվի առնելով՝սա թերևս տրամաբանական որոշում էր»։

Հիշեցնենք, որ Աքսել Ֆիշերը հայկական լսարանին ծանոթ է 2016 թվականի հունվարին ԼՂ հակամարտության մասին արված հայտարարությամբ, որտեղ վերջինս ասել էր, որ ԼՂ հակամարտության կարգավորումը մտնում է ԵԱՀԿ ՄԽ իրավազորության տակ եւ չի հանդիսանում ԵԽԽՎ իրավազորության հարց։ Միաժամանակ նաեւ Ֆիշերը ԼՂ հակամարտության կարգավորման համար որպես օրինակ նշել է ֆրանս-գերմանական հակամարտությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԺԿ   Աքսել-Ֆիշեր   Հայաստան   Արփինե-Հովհաննիսյան  


Վերնագիրի այլ պիտակները