«Ես երբեք չեմ քննարկում ասեկոսեները». Մատվիենկոն

11:38   12 Հոկտեմբեր 2017    73

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն ասեկոսեներ է համարել հաղորդումներն այն մասին, որ իրեն ներառում են նրանց ցուցակում, ովքեր կարող են գլխավորել նախարարների կաբինետը 2018 թվականի նախագահական ընտրություններից հետո:

Նա ընդգծել է, որ հիմքեր չկան իր ազգանունը նշելու այդ շարքում:

«Ես երբեք չեմ քննարկում ասեկոսեները: Երբեք դրանք չեմ մեկնաբանում եւ չեմ ներքաշվում դրանց քննարկման մեջ… Ոչ մի հիմք չկա այն բանի համար, որ իմ ազգանունը հնչի այդ շարքում: Հիմքեր չկան ու չեն լինի»,-ասել է Վալենտինա Մատվիենկոն «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 12-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Վալենտինա-Մատվիենկո  


Վերնագիրի այլ պիտակները