Մայնի Ֆրանկֆուրտում այրվել է 43 մ բարձրությամբ Գյոթեի փայտյա աշտարակը. VIDEO

11:54   12 Հոկտեմբեր 2017    73

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում այրվել է 43 մ բարձրությամբ Գյոթեի փայտյա աշտարակը՝ Goetheturm–ը։ 1931 թվականին կառուցված դիտակետը քաղաքի ամենահայտնի կառույցներից մեկն էր եւ Գերմանիայի 5 ամենաբարձր փայտյա շինություններից էր համարվում։

«Զաքսենհաուզենում Գյոթեի աշտարակը այրվել է։ Ցավոք, այն արդեն հնարավոր չէ փրկել»,– ասված է քաղաքի հրշեջ ծառայության հայտարարության մեջ։

Հրշեջները փորձում են անել ամեն բան, որպեսզի կրակը չտարածվի մոտակա սրճարանի վրա։

Նախքան հրշեջների ժամանելը կրակն արդեն կլանել էր ամբողջ աշտարակը, եւ այն մասնակի փլուզվել էր։




Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանկֆուրտ   Գյոթե  


Վերնագիրի այլ պիտակները