Մեքսիկացի ներգաղթյալը 11 ամիս խուսափել է արտաքսումից՝ թաքնվելով Ֆիլադելֆիայի եկեղեցում

12:02   12 Հոկտեմբեր 2017    91

Մեքսիկայի 40-ամյա քաղաքացի Խավիեր Ֆլորես Գարսիան մոտ մեկ տարի անցկացրել է Ֆիլադելֆիայի մեթոդական եկեղեցում՝ հայրենի Պուեբլա քաղաք արտաքսվելուց խուսափելու համար։

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, տղամարդը հոկտեմբերի 11-ին դուրս է եկել իր ապաստանի պատերից։

Մեքսիկացուն բազմիցս բռնել էին ԱՄՆ-ում միգրացիոն օրենսդրության խախտման համար և արտաքսել հայրենիք, սակայն ամեն անգամ նա վերադարձել է։ 2004 թվականին Խավիերը դարձել էր հանցագործության զոհ, անծանոթները հարձակվել էին նրա վրա և վիրավորել դանակով։ Գտնվելով հիվանդանոցում՝ տղամարդն օգնել էր ոստիկաններին հանցագործներին գտնելու հարցում։

Լանդշաֆտային դիզայները որոշել էր եկեղեցում թաքնվել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի մասին, ով հայտնի է անօրինական ներգաղթյալների հանդեպ իր անհանդուրժողական վերաբերմունքով։ Մեքսիկացու համար դա դարձել է բողոքի ինքնատիպ ձև։ Իր կամավոր ազատազրկման ժամանակ Խավիերը նկարել է և սնունդ պատրաստել եկեղեցու աշխատողների համար։

Այժմ Գարսիան իրավունք ունի ներկայացնելու փաստաթղթեր՝ հատուկ վիզայի ստացման համար, որը ժամանակավոր կարգավիճակ կտրամադրի հանցագործությունների զոհերին, ովքեր օգնում են իշխանություններին հետաքննության գործում։

Ֆիլադելֆիայի քաղաքապետ Ջիմ Քեննին բազմիցս քննադատել է Թրամփի միգրացիոն քաղաքականությունը և իր քաղաքն ապաստան հայտարարել ներգաղթյալների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա   Ֆիլադելֆիայի-եկեղեց  


Վերնագիրի այլ պիտակները