ԱՄՆ-ն Կասպերսկու հակավիրուսին մեղադրել են գաղտնի տվյալների որոնման մեջ. WSJ

12:08   12 Հոկտեմբեր 2017    82

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Wall Street Journal»-ին, «Կասպերսկու լաբորատորիա» ընկերության հակավիրուսային ծրագրային ապահովումն օգտագործվել է ամբողջ աշխարհում «համակարգիչների գաղտնի սքանավորման» համար՝ նպատակ ունենալով հափշտակել ԱՄՆ-ի կառավարության գաղտնիացված փաստաթղթերն ու գերգաղտնի տեղեկատվությունը:

Աղբյուրների տեղեկատվության համաձայն, ընկերության կողմից ստեղծված ծրագրային ապահովումը, որը, տեղադրվելու դեպքում, կանոնավոր կերպով սքանավորում է համակարգիչների ֆայլերը եւ փնտրում վիրուսներ ու վնասաբեր այլ ծրագրեր, «որոնել էայնպիսի տերմիններ, ինչպես, օրինակ՝ «գերգաղտնի», որոնք կարող են գրված լինել գաղտնիացված կառավարական փաստաթղթերի վրա, ինչպես նաեւ ԱՄՆ-ի կառավարական ծրագրերի գաղտնի կոդային անվանումները»:

«Առայժմ պարզ չէ՝ ինչ քանակությամբ կառավարական համակարգիչների կամ աշխատակիցների էր ուղղված «Կասպերսկու» ծրագրային ապահովման գործողությունը, եւ հափշտակվել են արդյոք գաղտնի կառավարական նյութեր»,-նշում են աղբյուրները:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Կասպերսկու-հակավիրուս  


Վերնագիրի այլ պիտակները