Թուրքիան նոր զինտեխնիկա է կուտակում Իրաքի հետ սահմանին. ԶԼՄ-ներ

12:12   12 Հոկտեմբեր 2017    316

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Անադոլու»-ին, Թուրքիայի զինուժը սկսել է նոր զինտեխնիկա կուտակել Իրաքի հետ սահմանին:

Թուրքական ԶՈւ-ն այս գիշեր երկրի հարավային Շըրնաք նահանգ է տեղափոխել մեծ քանակությամբ տանկային ստորաբաժանումներ:

Ըստ նախնական տվյալների՝ դրանք պետք է օգտագործվեն Իրաքի բանակի հետ համատեղ զորավարժությունների ժամանակ, որոնք մեկնարկել են Իրաքյան Քրդստանի անկախության վերաբերյալ հանրաքվեից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Իրաք   Իրաքյան-Քրդստան  


Վերնագիրի այլ պիտակները