ԱՄՆ–ում գինի են ստեղծել՝ ի պատիվ Թրամփի գործածած Covfefe խորհրդավոր բառի

12:33   12 Հոկտեմբեր 2017    91

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, Ամերիկյան City Winery գինետունը նոր կարմիր գինի է ներկայացրել, որը ստացել է Covfefe անվանումը՝ ի պատիվ խորհրդավոր բառի, որն օգտագործել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այս գինին արտահայտում է արժեքները, որոնք թանկ են մեզ համար՝ լայն աշխարհայացք, մարդկային արժեքները մյուսների մեջ տեսնելու կարողություն, գինին անկաշկանդ միջավայրում մյուսների հետ վայելելու ցանկություն»,– ասված է գինեգործարանի կայքում։

Գինու վաճառքի հասույթի 20 տոկոսը, իսկ մեկ շիշն արժի 37 դոլար, կփոխանցեն ԱՄՆ քաղաքացիական ազատությունների պաշտպանության միությանը։

Այս տարվա մայիսին Թրամփը Twitter–ում գրառում էր կատարել. «Չնայած մամուլում բացասական covfefe–ին» եւ չէր ավարտել միտքը։ Հավանաբար նա նկատի էր ունեցել coverage բառը՝ լուսաբանում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Covfefe   Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները