24 մլն դոլար. Պաբլո Պիկասոյի առանձնատունը կհանվի աճուրդի. Լուսանկարներ

12:53   12 Հոկտեմբեր 2017    325

Ֆրանսիական գեղատեսիլ Ռիվեյրայում գտնվող առանձնատունը, որտեղ ապրել ու մահկանացուն է կնքել 20-րդ դարի ամենահայտնի նկարիչներից մեկը՝ Պաբլո Պիկասոն, հոկտեմբերին կհանվի աճուրդի:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Daily Mail»-ին, Mas de Notre Dame de Vie in Mougins կոչվող առանձնատունը Պիկասոյի կողմից գնվել էր 1961թ.: Հայտնի է, որ նկարիչը մինչև մահանալը (1973թ.) այնտեղ է ապրել ու շատ է սիրել այդ տունը:

Առանձնատունը, որն ունի 15 ննջասենյակ, Պիկասոյի կնոջ՝ Ժակլին Ռոքի մահից հետո դատարկ է մնացել: Հայտնի է, որ ամուսնու մահից հետո տիկին Ռոքն ամեն ինչ թողել է այնպես, ինչպես որ եղել է նկարչի կենդանության օրոք:

Այժմ հիմնովին վերանորոգվելուց հետո առանձնատունը հեղինակավոր Christie's աճուրդի տան կողմից 24 մլն դոլարով կհանվի վաճառքի:











Hayatsk.info

Հեշթեգներ: Պաբլո-Պիկասո   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները