Սարգսյանը զինվորների մայրերից պահանջել է իրենից ներողություն խնդրել. VIDEO

13:44   12 Հոկտեմբեր 2017    552

Եթե Հայաստանի պաշտպանության նախարարությունը մեզ հետ այս տարիների ընթացքում հետևողական լիներ, ապա դատախազությունը, իրավապահ մարմիններն ու դատարանները մեր որդիների սպանության գործերը կբացահայտեին:

Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող սևազգեստ մայրերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանց դիտարկմամբ՝ Վիգեն Սարգսյանը որևէ դրական փոփոխություն չի կարող բերել բանակում, քանի որ չի տիրապետում ոլորտին: Իռեն Ղազարյանն ասաց, որ Վիգեն Սարգսյանը անգամ որդեկորույս մայրերի հետ խոսելու ձև չգիտի, իրենք ամիսներ առաջ հանդիպել են, վերջինս պատրաստակամություն չի հայտնել արդեն շուրջ 7 տարի առաջ սպանված որդու գործը բացահայտելու համար աջակցություն ցուցաբերել:

«Ինքը լսեց ամեն ինչ, թե ինչ դեպքեր են եղել, սպանություններ, ով է սպանել: Եթե գլխի մեջ ուռուցք է եղել, ապա պիտի դատաբժիշկը ցույց տար. ինչի՞ են իմ տղային տարել բանակ, եթե հիվանդ էր, ինչի՞ էր հետախույզ: Վիգեն Սարգսյանը ասաց, որ իրավասու չէ գործի բացահայտման համար օգնել, «ասեք՝ ինչով կարող եմ օգնել»,- ասաց նա: Եթե դու այդ գործերի շրջանակում իրավասու չես աջակցել, ապա ինչո՞ւ ես պաշտպանության նախարար: Ինչո՞վ պիտի ինձ օգնես, դու մարդկանց գրպաններից 1000-ական դրամներ ես վերցնում, որ ինչ-որ ցրես բանակին: Ես իրան ասեցի՝ Վիգեն Սարգսյան, դուք չգիտեք՝ բանակն ինչ է, դուք չեք ծառայել բանակում: Վիգեն Սարգսյանը ընենց դեմք ընդունեց ու ասեց ՝ «ոնց ես չեմ ծառայել, դրա համար ինձանից ներողություն խնդրեք»: Սպանված զինվորի ծնողը Վիգեն Սարգսյանից պիտի ներողություն խնդրի, պատկերացնո՞ւմ եք»,- նշեց նա:

Սևազգեստ մայրերը կարծում են, որ 2018-ից հետո էլ ոչինչ չի փոխվի, եթե թելադրողը լինելու է Ազգային անվտանգության խորհուրդը, իսկ խորհուրդն էլ պիտի ղեկավարի վարչապետը՝ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը, ով առաջին պատասխանատուն է բանակում տիրող իրավիճակի համար:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները