Ամերիկացին վրեժ է լուծել իրեն տնից վտարելու համար

13:54   12 Հոկտեմբեր 2017    109

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « Kenosha News» -ին, Ամերիկացի Ալեքս Այելոն, որը տուն է վարձել Վիսկոնսին նահանգի Կենոշա քաղաքում, փչացրել է այդ տունը:

Տանտիրոջ համոզմամբ՝ այս կերպ 25-ամյա տղամարդը վրեժ է լուծել տնից վտարվելու համար:

Աղբյուրը մանրամասնում է, որ տղամարդը վարձով բնակվել է այդ տանը մոտ 3 տարի, այնուհետև տանտերը՝ նրա բարեկամներից մեկը, վտարել է նրան:

Տեղական իշխանությունների տվյալների համաձայն՝ տան կոյուղու խողովակները լցվել են ցեմենտով, պատերում անցքեր են փորվել, պահարանների դռները պոկվել են, իսկ տան արտաքին մասին ավտոմեքենաների համար նախատեսված կարմիր ներկ է լցվել:

Նշվում է, որ հասցված վնասի ընդհանուր չափը գնահատվում է 40 հազար դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ամերիկա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները