Apple-ն աշխատում է ճկվող էկրանով iPhone-ի վրա

14:04   12 Հոկտեմբեր 2017    262

Ամերիկյան Apple և հարավկորեական LG տեխնոլոգիական ընկերությունները համագործակցում են iPhone սմարթֆոնի ապագա մոդելների համար ճկվող էկրանի տեխնոլոգիայի մշակման հարցում:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով « The Daily Mail » -ին, հարավկորեական լրատվամիջոցներին հղումով, Apple-ի ու LG-ի համատեղ աշխատանքը մեծ տեմպերով է առաջ ընթանում:

Քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ճկվող էկրանով iPhone-ը կկարողանա նաև iPad-ի վերածվել:

Նշվում է, որ ճկվող OLED էկրանների արտադրությունը կարող է սկսվել 2020թ.: Մինչդեռ Apple-ի գլխավոր մրցակցի՝ Samsung-ի ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը կներկայացվի արդեն 2018թ.:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   iPhone  


Վերնագիրի այլ պիտակները