Բուլղարիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան

14:12   12 Հոկտեմբեր 2017    298

Hayatsk.info-ն հայտնում է, որ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը պաշտոնական այցով կժամանի Ադրբեջան։ Ակնկալվում է, որ այցը տեղի է ունենալու հոկտեմբերի 13-14-ին։

Այցի շրջանակներում Ռումեն Ռադևը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովի հետ։

Բանակցությունների ժամանակ քննարկվելու են քաղաքական երկխոսության հարցեր, առևտրային-տնտեսական երկկողմ համագործակցությունը, այդ թվում նաև էներգետիկ ու տրանսպորտային ոլորտներում։

Կողմերը կքննարկեն Ադրբեջանից Բուլղարիային գազի մատակարարումների հարցը, ինչպես նաև միջազգային օրակարգի այժմեական խնդիրներ և գլոբալ անվտանգության հարցեր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Բուլղարիա  


Վերնագիրի այլ պիտակները