ՄԱԿ. Մյանման սիստեմատիկորեն «դուրս են մղում» ռոհինջաներին երկրից

14:49   12 Հոկտեմբեր 2017    191

Մյանմայի անվտանգության ուժերի գործողությունները ռոհինջայի՝ Ռակհայն նահանգի հյուսիսային շրջաններում ապրող բնակիչների նկատմամբ լավ կազմակերպված ու համակարգված են եւ կրում են սիստեմատիկ բնույթ: Դրանք ուղղված են Մյանմայից մուսուլման-ռոհինջաներին դուրս վռնդելուն եւ նրանց՝ վերադառնալու հնարավորությունից զրկելուն:

Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գործով վարչության զեկույցում, որը հիմնված է Բանգլադեշ հասած փախստականների հետ զրույցների վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Զեկույցում հարցումների արդյունքում ասվում է, որ Ռակհայնի զտումները նպատակ ունեն բնակչության շրջանում խորը վախ սերմանել եւ հասցնել ֆիզիկական ու հոգեբանական վնասվածքներ: Ականատեսների վկայությամբ՝ մարդկանց բռնաբարում են եւ գնդակահարում:

Կամավորական բուդդիստական ուժայինների հետ դիտավորյալ այրում են ռոհինջաների տները, նրանց արտերը, վերացնում են անասունը, պարենամթերքն ու անգամ ծառերը: Այդպիսով՝ նրանք փաստացի զրկում են վռնդվող մարդկանց հետագայում իրենց գյուղեր վերադառնալու հնարավորություններից:

Ավելի վաղ՝ Մարդու իրավուքների հարցով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հոսեյնին Մյանմայի հյուսիսում կատարվողը անվանել էր «էթնիկ զտումների դասական օրինակ». Նա կոչ էր արել Մյանմայի իշխանությանը անմիջապես դադարեցնել Ռակհայնի նահանգի հյուսիսում գործողությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՄԱԿ   Մյանմա  


Վերնագիրի այլ պիտակները