Apple-ի տնօրեն. Ապագայում հնարավոր կլինի վիրտուալ փորձել հագուստը

15:03   12 Հոկտեմբեր 2017    334

Նորաձեւության ցուցադրություններին շուտով հնարավոր կլինի հետեւել հավելյալ իրականության շնորհիվ, Vogue-ի հետ հարցազրույցում ասել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Կարծում եմ՝ աշխարհում չի մնա մի ոլորտ կամ արտադրություն, որին չի հասնի հավելյալ իրականությունը: Եթե խոսենք ցուցադրությունների մասին, դա հիանալի գաղափար է: Դուք կցանկանանք, չէ՞, տեսնել հագուստն ամբողջությամբ, ոչ թե դիմացից մոդելի վրա», - նշել է նա: Նրա խոսքով մոտ ապագայում բոլոր հնարավորությունները կստեղծվեն, որպեսզի վիրտուալ հագուստը կարողանանք փորձել սմարթֆոնի օգնությամբ, փոխանցում է Lenta-ն:

Ամսագրի խմբագիրը նաեւ հարցրել է, թե հնարավոր կլինի՞ iPhone-ի միջոցով որոշել՝ ինչ հագուստ են կրում անցորդները: Կուկը պատասխանել է, որ, Apple-ը նախատեսում է նման ծրագրի մշակումը, սակայն գիտի, որ մեկ այլ ընկերություն զբաղվում է այդ տեսակ սոֆթի ստեղծմամբ: Անվանումը նա չի բացահայտել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Apple  


Վերնագիրի այլ պիտակները