Հրդեհից «Սինդիկայի» կրած վնասը հասնում է 4 միլիարդ ռուբլու

15:14   12 Հոկտեմբեր 2017    208

Մերձմոսկովյան «Սինդիկա» առևտրի կենտրոնի ղեկավար ընկերությունը առևտրի կենտրոնին հրդեհի պատճառով հասցված վնասը գնահատել է 4 միլիարդ ռուբլի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Առևտրի կենտրոնի շինարարության վրա ծախսվել է 8 միլիարդ ռուբլի: Դրա կեսը կազմում է բանկից վերցված վարկը, իսկ մյուս կեսը՝ ընկերության գումարները: Ապահովագրությունը կազմում է 4,2 միլիարդ: Դժվար չէ հաշվել, որ վնասը 4 միլիարդ է կազմում»,- հայտարարել են ընկերությունից:

Սինդիկա առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել հոկտեմբերի 8-ի ցերեկը: Հրդեհի մակերեսը հասել էր 55 հազար քառակուսի մետրի: Նախնական տվյալներով կենտրոնում այրվել է տարածք վարձակալող ավելի քան 800  առևտրականների ողջ ապրանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Սինդիկա   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները