Եգիպտոսում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի եւս երեք ամսով

15:23   12 Հոկտեմբեր 2017    262

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ալ Նաշրա» -ին, Եգիպտոսի իշխանությունները որոշում են կայացրել հոկտեմբերի 13-ից եւս երեք ամսով երկարաձգել երկրում գործող արտակարգ ռեժիմը:

Հաղորդվում է, որ նման հրամանագիր է ստորագրել պետության ղեկավար Աբդել Ֆաթահ Ալ Սիսին:

Եգիպտոսում նախագահի կողմից արտակարգ դրություն էր հայտարարվել ապրիլին՝ Տանտայում եւ Ալեքսանդրիայի երկու ահաբեկչական գործողություններից հետո: Այդ ժամանակ զոհվել էր ավելի քան հիսուն մարդ, ավելի քան հարյուր մարդ վիրավորվել էր։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները