Windows 10-ի թարմացումը հանգեցրել է անվերջանալի մահվան էկրանի

15:28   12 Հոկտեմբեր 2017    298

Windows 10-ի անվտանգության համար վերջերս դուրս եկած թարմացումը հանգեցնում է մահվան կապույտ էկրանի (Blue Screen of Death - BSoD):

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Wccftech» -ին, այն նախատեսված էր 62 թերությունների ուղղման համար:

KB4041676 թարմացման դուրս գալուց հետո օգտատերերը սկսել են բողոքել համակարգի շարունակական վերաբեռնումից եւ BSoD-ի առաջացումից։ Այսպիսով, համակարգիչները պարզապես հայտնվում են անսպառ վերաբեռնման մեջ: Ընդ որում, այս թարմացումը բազմաթիվ համակարգիչների մեջ է տեղադրվել ավտոմատ կերպով:

Microsoft-ում հայտնել են, որ արդեն ուղղեն են խնդիրը` նշելով, որ օգտատերերը վնաս չեն կրել Windows-ի թարմացումներից: Բացի այդ, ընկերության ներկայացուցչի խոսքով, այն ազդել է միայն կորպորատիվ օգտատերերի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Windows-10   Microsoft  


Վերնագիրի այլ պիտակները