Վիետնամում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 52-ի. Լուսանկարներ

15:51   12 Հոկտեմբեր 2017    91

Վիետնամի հյուսիսային և կենտրոնական հատվածներում ջրհեղեղների և սողանքների հետևանքով մահացել է առնվազն 52 և անհայտ կորել 21 մարդ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Vnexpress-ը՝ հղում անելով Հարավարևելյան Ասիայում աղետների կանխարգելման գործակալությանը:

Al Jazeera-ն հաղորդում է 40 անհայտ կորածի մասին:

Reuters-ի հաղորդմամբ՝ աղետի հետևանքով տարհանվել է ավելի քան 17 հազար մարդ, վնասվել 18 հազար շինություն և ամբողջությամբ ավերվել առնվազն 200 տուն:

Նշվում է, որ վնասվել է ավելի քան 8 հազար հեկտար բրնձի դաշտ և սատկել կամ հոսանքից քշվել մոտ 40 հազար կենդանի: Երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Խոաբին նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:





Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները