Հայաստանում պետական ապարատը կկրճատվի եւս 700 աշխատակցով

16:06   12 Հոկտեմբեր 2017    309

Hayatsk.info-ն հայտնում է, որ Հայաստանի կառավարության 2018 թվականի ծրագրով պետական ապարատում կկրճատվի ավելի քան 700 մարդ։

Հոկտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին հայտնել է Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների թեկնածու Ատոմ Մարգարյանը:

Փորձագետի խոսքով՝ դա թույլ կտա տնտեսել պետական ապարատի պահպանման ընդհանուր ծախսերի 0․7 տոկոսը։ «Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են կառուցվածքային լուրջ փոփոխություններ, ինչպես նաեւ որոշ կրճատումներ եւ միավորում կառավարման համակարգում»,-նշել է Մարգարյանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները