Իսպանիայում շքերթի մասնակցող կործանիչ է կործանվել

16:20   12 Հոկտեմբեր 2017    127

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Washington post» -ին, Իսպանիայում կործանվել է Eurofighter կործանիչը, որը մասնակցում էր ազգային տոնի կապակցությամբ անցկացվող շքերթին:

Ինչպես հայտնել է Իսպանիայի պաշտպանության նախարարության խոսնակը, կործանիչի օդաչուն զոհվել է:

Կործանիչը կործանվել է շքերթից վերադառնալու ճանապարհին՝ հարավարևելյան Իսպանիայում: Այն շքերթին մասնակցող չորս Eurofighter-ներից մեկն էր: Հաղորդվում է, որ օդաչուն չի հասցրել ինքնանետվել:

Խոսնակը հայտնել է, որ կործանիչը վթարի է ենթարկվել Իսպանիայի մայրաքաղաքից մոտ 300 կիլոմետր հեռավորության վրա՝ ռազմաբազայի մոտակայքում:

Մադրիդում Իսպանիայի ազգային տոնի կապակցությամբ շքերթ է անցկացվել, որին մասնակցել է 4.000 զինվորական, այդ թվում՝ Ազգային ոստիկանության և Քաղաքացիական գվարդիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև ռազմական տեխնիկա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսպանիա  


Վերնագիրի այլ պիտակները