Բիթքոինը կրկնել է բացարձակ ռեկորդը

16:26   12 Հոկտեմբեր 2017    173

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Lenta» -ին, Bitcoin կրիպտոարժույթի փոխարժեքը կրկնել է պատմական ռեկորդը՝ մեկ բիթքոինի համար հասնելով միչեւ 5․1 հազար դոլարի։

Այս մասին վկայում են սակարկությունների արդյունքները:

Բիթքոինի փոխարժեքը էլեկտրոնային մեկ մետաղադրամի համար հասել է 5150 դոլարի եւ շարունակում է աճել։ Մի քանի օրվա ընթացքում այն աճել է 7․15 տոկոսով։

Նման կերպով բիթքոինն ամբողջությամբ փոխհատուցել է սեպտեմբերի 30-ին չինական իշխանությունների կողմից երկրի ամբողջ տարածքում թվային արժույթի արգելման վնասը։ Բիթքոինի աճի ֆոնին աճում է նաեւ հայտնիությամբ երկրորդ կրիպտոարժույթը՝ Ethereum-ը։ Ethereum–ի փոխարժեքն աճել է 3․14 տոկոսով եւ կազմել 306․8 դոլար մեկ միավորի համար։

Վերջին 24 ժամվա ընթացքում բիթքոինով առեւտրի ծավալը կազմել է շուրջ 540 միլիոն դոլար, Ethereum–ինը՝ ավելի քան 91 դոլար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները